Ադրբեջանը հրապարակել է Հայաստանին արված հինգ առաջարկները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հինգ կետից բաղկացած առաջարկների փաթեթը, որը ներկայացնում ենք ստորև․ 1 – Միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության փոխադարձ ճանաչում։ 2 – Միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն։ 3 – Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից։ 4 – Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ 5 – Տրանսպորտային ուղիների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն: … Continue reading Ադրբեջանը հրապարակել է Հայաստանին արված հինգ առաջարկները