Չեմ բացառում` Ադրբեջանը վաղն էլ ռազմական գործողություններ սկսի Արցախում. Մովսես Հակոբյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսել է ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանի և Արցախի սրված անվտանգային սպառնալիքների մասին: Նա կարծում է՝ որքան երկարաձգվի պատերազմն Ուկրաինայում, Ադրբեջանն է՛լ ավելի է սրելու Հայաստանի և Արցախի շուրջ իրավիճակը: Հակոբյանը հորդորում է լուրջ վերաբերվել Բաքվի հայտարարություններին և պահանջներին, քանի որ նա իսկապես կարող է ռազմական գործողություններ սկսել Արցախն ամբողջությամբ վերահսկելու և Հայաստանի տարածքով միջանցք ստանալու նպատակով:

Մեկնաբանել