Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԻՆ-ից հայտնում են, որ Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Իսկ Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար անցանելի՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

«Գեղարքունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ստեփանավան, Շիրակի մարզի Ջաջուռավան-Մեծ Սարիար, Ամասիա-Բերդաշեն, Թավշուտ-Արդենիս, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» (բուք) ավտոճանապարհները դժվարանցանելի են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարությունը տեղեկացնում է, որ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը։ Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա։

Մեկնաբանել