Ստեփանակերտում իտալական սարքավորումներով համալրված կենտրոն է գործում

«Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամը Ստեփանակերտում իրականացնում է երեք օղակի կրթական ծրագրեր՝ նախադպրոցական, հանրակրթական և նախնական մասնագիտական: Ներկա դրությամբ ունեն 21 մասնագիտական խումբ:

Հիմնադրամը ստեղծել է հինգ համահիմնադիր՝ Արցախի կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, իտալաբնակ հայազգի գրող Անտոնիա Արսլանը, պրոֆեսոր Շվոն Նաշ-Մարշալը, «Քրիստոնյաները կարիքի մեջ» հիմնադրամը՝ ի դեմս նախագահ Ռիտա Մահդեսսիանի և «ՍԻ ԱՅ Էն ԷՖ Արցախ» բարեգործական հիմնադրամը: