Արցախի արտաքին գործերի նախարարությունը հերքում է Արցախից Ուկրիանա զինվորականների մեկնման մասին տեղեկությունը։
«Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարությունում։
***
Ուկրաինայի գլխավոր շտաբը մարտի 13-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Ռուսաստանը «զորքերի կորուստները լրացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղից խաղաղապահ զորախմբի մի մասը տեղափոխում է Ուկրաինա»։