Հաստատվել է կորոնավիրուսի 79 նոր դեպք, մահացել է 8 մարդ

Հայաստանում մարտի 15-ին կատարվել է 3 193 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 79 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 108 մարդ։ Արձանագրվել մահվան 8 դեպք։

Մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 155 դեպք, որոնցից 408 907-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 941 837 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 3 019 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 587 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 642 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 88-րդ տեղը՝ 422 155 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 638 790 դեպքով, Ադրբեջանը 68-րդ տեղում է՝ 790 962 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 600 683 դեպքով, Իրանը 14-րդ տեղում է՝ 7 130 129 դեպքով։

Մեկնաբանել