- Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նախկին տնօրենը 15 միլիարդ դրամ է վերականգնել բյուջե
- Մեղրիի մաքսակետը կարդիականացվի
- Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ
-
Արցախցիների ինտեգրացիայի խնդիրը և կառավարության խնդրահարույց գործելաոճը
Արցախի բնակչության բռնի տեղահանումից անցել է երկու ամիս և արդեն իսկ կարելի է որոշակի գնահատականներ տալ Հայաստանի կառավարության գործունեությանը այդ ճգնաժամի կառավարման գործընթացում։ Հայաստանի արտասահմանյան գործընկերները տարբեր բաց և փակ միջոցառումների ընթացքում պարբերաբար ընդգծում են, որ զարմացած են ՀՀ իշխանությունների գործողությունների արդյունավետությամբ այս ողբերգալի իրադարձությունների ընթացքում։ Կառավարությունը ևս առիթը բաց չի թողնում այդ հանգամանքը մատնանշելու համար։ Խոսքը, մասնավորապես, հարյուր հազարից ավելի բռնի տեղահանված արցախցիների ընդունման ու կացարաններով ապահովելու գործընթացի, ինչպես նաև կառավարության սոցիալական աջակցության ծրագրերի մասին է, որոնք նպատակ են հետապնդում մեղմել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում ապաստանած մարդկանց վիճակը։ Այնուամենայնիվ, ի հեճուկս այս կարճաժամկետ լուծումների, որոնք հնարավոր են դարձել նաև […]
-
Ալեն Սիմոնյանը խնդրում է չշտապել, իսկ Արայիկ Հարությունյանը շտապում է
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում «խնդրեց չշտապել Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների համար առաջացած խնդրին քաղաքական ենթատեքստ տալ»: «Իմ ունեցած տեղեկություններով այդ սահմանակետում տեղի է ունեցել ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխի փոփոխություն։ Եվ նման իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջան-Ռուսաստան սահմանին կամ Ադրբեջան-Վրաստանի հատվածում…»,- նշեց Սիմոնյանը։ ԱԺ նախագահը չբացառեց, որ ստեղծված խոչընդոտը կարող է քաղաքական դրդապատճառով լինել։ «Բայց ես խնդրում եմ չշտապել, և նման հետևություններ չանել»,- ասաց նա։ Մինչդեռ, Ալեն Սիմոնյանի՝ չշտապելու խորհրդին չի հետևել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նոյեմբերի 28-ին ավելի վաղ արված իր գրառմամբ։ Այն ենթադրությունների տեղիք է տվել, որ ռուսական […]
-
Վրաստանում անտառային որսատեղի նախագիծը հետ է կանչվել բնապահպանների բողոքից հետո
Թաթա Շոշիաշվիլի, OC Media Երեքշաբթի Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը չեղյալ է համարել արտոնագիրը, որը մասնավոր ընկերության իրավունք էր տալիս Ռաչայում 1000 քառակուսի կիլոմետր անտառապատ տարածքում որսորդական ֆերմա հիմնել։ Հողատարածքը աճուրդով վաճառվել էր Դավիթ Խիդաշելիին պատկանող HG Capra Caucasica ՍՊԸ-ին 2022-ի ապրիլին։ Խիդաշելին ռուսաստանաբնակ գործարար է, որը, ըստ տեղեկությունների, կապեր ունի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ: Վրաստանի շրջակա միջավայրի գործակալությունը հայտարարել է, որ հետ է կանչում HG Capra Caucasica-ի արտոնագիրը ստանձնած «պարտավորությունները չկատարելու» պատճառով։ Վրաստանում ակտիվիստները դեմ էին հանդես գալիս Ռաչա-Լեչկումի և Քվեմո Սվանեթի շրջանների անտառների վարձակալությանը՝ վկայակոչելով նաև Խիդաշելիի կապերը ռուս օլիգարխների հետ, ինչպիսին Վլադիմիր […]
-
Լարսով հարյուր հազարավոր հայերի բարեկեցությունն է անցնում
Արշալույս Մղդեսյան Հայաստանի իշխանություններն արդեն ընդունում են` Վերին Լարսում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիրներ կան, ինչը, դատելով ՀՀ պաշտոնյաների հայտարարություններից և Ռուսաստանից եկող ազդակներից, քաղաքական պատճառներ ունի: Այն, որ հայկական բեռների նկատմամբ հսկողությունը ուժեղացվել է հայ-ռուսական հարաբերություններում աճող լարվածության ֆոնին, և գործին կցվել է ՌԴ կառավարության՝ քաղաքական նպատակահարմարություններով այս կամ այն մթերքի մեջ խախտումներ հայտնաբերող պատժիչ գործիքը` «Ռոսսելխոզնադզորը», թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանն անցել է հակազդող գործողությունների: Մեծ հաշվով՝ սա «քաղաքական անհնազանդության» համար Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոց է, որի մասին երկու կողմն էլ գիտի, բայց ուղիղ չի ասում: Պատճառը պարզ է՝ դա դեմ է միասնական մաքսային և տնտեսական […]
-
Թույն, հաբեր կամ կողմնակալ տեսակետներ. ի՞նչ է թաքնված Կադիրովի առողջության
Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media 2023-ի մեծ մասի ընթացքում ասեկոսեներ էին շրջանառվում, թե Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ծանր հիվանդ է և որպես ապացույց մատնանշվում էին նրա արտաքին տեսքը, գործողություններն ու բացակայությունները տարբեր միջոցառումներից, ինչպես նաև Պուտինի քաղաքական մեքենայությունները: Սակայն որոշ դիտորդներ կասկածներ ունեն, որ թե՛ Կադիրովի հերքումները, թե՛ բուն ասեկոսեները լիովին համապատասխանում են իրականությանը։ 2023-ի մարտին Չեչնիայի քաղաքականությանը հետևող որոշ դիտորդներ սկսեցին կասկածել, որ պատմությունը կրկնվում է։ Վլադիմիր Պուտինը Ռամզան Կադիրովի ավագ որդուն՝ 17-ամյա Ախմաթին, անսպասելիորեն հրավիրել էր Մոսկվա՝ իր հետ հանդիպելու։ Անսովոր կերպով Ռամզանն ինքը ներկա չէր հանդիպմանը, ինչն էլ ավելի էր ուժեղացնում կասկածները՝ հաշվի առնելով համառորեն շրջանառվող ասեկոսեներն այն […]
-
Ուրարտուն, Լեռնային Ղարաբաղն ու արանքում պատահածը
Մոտ երկու ամիս առաջ բարձրացավ ու դեռ չի ավարտվում Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած՝ Հայոց պատմության յոթերորդ դասարանի դասագրքի շուրջ աղմուկը։ Գլխավոր պատճառը քարտեզներն էին՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանը Տիգրան Մեծի կայսրության քարտեզում և Ուրարտուն առանց Հայաստանի։
-
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին: «Մենք ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում: Որոշում այս պահին չկա, բայց անձամբ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի, քանի որ մենք այս կառույցի նախագահությունն ենք ստանձնում: Եվ դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է ապահովում»,- նոյեմբերի 28-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը։ Անդրադառնալով Լարսում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդրին, ԱԺ նախագահը հորդորեց է չշտապել և բեռնատարների անցման հետ կապված խոչընդոտներին քաղաքական ենթատեքստ չտալ։ «Իմ ունեցած տեղեկություններով` այդ սահմանակետում տեղի է […]