Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի խորհրդարանականներին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 16-ին ընդունել է Արցախի Ազգային ժողովի պատգամավորներին, հայտնում է ՀՀ խորհրդարանի կայքը։

Արցախի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Հայաստանում մասնակցում են ՀՀ ԱԺ համանուն հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին:

«Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախում գազատարի վթարի հետևանքով առաջացած գազամատակարարաման խնդիրներին, անվտանգային հարցերին: Արցախցի գործընկերները կարևորել են կրթության ոլորտի զարգացման, հումանիտար հարցերի լուծման, մեդիագրագիտությանն առնչվող խնդիրների վերացման անհրաժեշտությունը, որոնք հայաստանյան գործընկերների հետ համատեղ նիստի օրակարգային հարցերից են»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել