Կապանի «Գանձասարը» Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում 1:3 հաշվով զիջեց շվեյցարական «Սերվետին» և լքեց հետագա պայքարը: Հիշեցնենք, որ առաջին խաղում Սամվել Սարգսյանի սաները զիջել էին 0:2 հաշվով:
Այսպիսով, Հայաստանն այլևս մասնակից չունի եվրոգավաթներում: Հիշեցնենք, որ հայաստանի չեմպիոն «Ուլիսը» Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում 2 խաղերի արդյունքում 0:2 (0:1, 0:1) հաշվով զիջեց Մոլդովայի «Շերիֆին», Հայաստանի գավաթակիր «Շիրակը» 0:3 (0:2, 0:1) հաշվով պարտվեց իսրայելական «Բնեյ Յեհուդային», իսկ «Փյունիկն» 1-ին փուլում չկարողացավ հաղթահարել չեռնոգորական «Զետայի» արգելքը (0:3, 2:1):
Մարզական գործընկեր` SportArmenia.com