ՊՆ-ն հերքում է լուրը, թե Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի զոհ և վիրավոր

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունները, թե մարտի 16-ին ադրբեջանական ստորաբաժանումների սադրանքի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել։

«Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը; Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 16-ին հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

Մեկնաբանել