Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է քննչական կոմիտեն։

«Նախնական տվյալներով, մարտի 16-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանը»,- տեղեկացնում են կոմիտեից։

***

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ մարտի 16-ին հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: Պաշտպանության նախարարությունը նաև հերքել էր տեղեկությունները, թե մարտի 16-ին ադրբեջանական ստորաբաժանումների սադրանքի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել։

Մեկնաբանել