Լոռիում և Շիրակում պարեկային ծառայություն կներդրվի

Կառավարությունը ավելի քան 2 միլիարդ դրամ կհատկացնի ոստիկանությանը՝ Լոռիում ու Շիրակում պարեկային ծառայության ներդրման նպատակով։ Համապատասխոն որոշումն ընդունվեց կառավարության մարտի 17-ի նիստում։

Նախատեսվում է, որ պարեկային ծառայությունն երկու մարզերում կգործի ապրիլ ամսվա ընթացքում։

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով ծախսերը, նշեց, որ հատկացվելիք գումարից 290 միլիոնը կուղղվի 140 պարեկային ավտոմեքենաների ձեռքբերմանը, 67 միլիոն դրամ՝ դրանց կահավորմանը, 1,6 միլիարդ դրամ՝ վարչական սարքերի ձեռքբերմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Լոռու և Շիրակի մարզերից հետո, պարեկային ծառայությունը ներդրվելու է նաև Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնում ու Կոտայքում։ Փաշինյանը կոչ արեց նաև կանանց դիմել պարեկային ծառայության համալրման մրցույթներին։

Մեկնաբանել