Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և՛ ռիսկ են, և՛ հնարավորություն. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ խոսում է Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների հետևանքների մասին: Քերոբյանը համամիտ չէ Կենտրոնական բանկի՝ տնտեսական աճի էական դանդաղման մասին կանխատեսման հետ։ Նա նշում է, որ ստեղծված իրավիճակը թե՛ ռիսկեր է պարունակում, թե՛ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար: Նախարարը խոսում է նաև Հայաստանում ռուսական ներդրումների և դրանց իրականացման վրա պատժամիջոցների ազդեցության մասին: