Մարտի 17-ին հարավային ուղղությամբ ժամկետային զինծառայող է զոհվել՝ Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը

Մարտի 17-ին` ժամը 10:30-ի սահմաններում, հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի ( ծնվ. 2003 թ.) դին` հրազենային վիրավորումով:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ընթանում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով:

Մեկ օր առաջ՝ մարտի 16-ին, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

Մեկնաբանել