Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի՝ շուրջ 4 000 քաղաքացի

Վերջին երեք շաբաթվա ընթացքում Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի՝ շուրջ 4 000 քաղաքացի․ այդ մասին մարտի 17-ին հայտնել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը՝ հավելելով, որ նրանք բոլորը էթնիկ հայեր են։

«Նրանք այստեղ ունեն հարազատներ, ընկերներ ու տուն։ Փաստաթղթերով մենք ունենք մեր քաղաքացիների տեղակայման մասին տեղեկատվություն»,- ասել է Ավտոնոմովը։

Նրա խոսքով՝ առավել դժվար է Հայաստանում Ուկրաինայի քաղաքացիների աշխատանքի տեղավորման հարցը։

Միացյալ ազգերի կազմակերպության տվյալներով՝ Ուկրաինայից փախստականների թիվը հասել է երեք միլիոնի, որից 1,4 միլիոնը երեխաներ են։ Բացի այդ, պատերազմի սկսվելուց հետո երկիրը լքել է երրորդ երկրների՝ շուրջ 157 քաղաքացի։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել