Կապանում կկառուցվի ու կվերակառուցվի 13 կրթահամալիր

Կառավարությունը 60 միլիոն դրամ կուղղի Կապանի բնակավայրերի 13 կրթահամալիրի վերակառուցման ու կառուցման նախագծահաշվային փաստաթղթերի մշակման համար։

«Նախատեսվում է ունենալ արդիական շենքային ու գույքային պայմաններ՝ լաբորատորիաներով, մարզադահլիճներով։ Այնտեղ կկազմակերպվեն նախադպրոցական, դպրոցական կրթական ծրագրեր»,- կառավարության որոշումը զեկուցեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Նա նաև նշեց, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ քննարկվում է Կապանի բնակավայրերից մեկում սմարթ կենտրոն կառուցելու հնարավորությունը։

Մեկնաբանել