Twitter միկրոբլոգների ցանցի մենեջմենտը ներողություն է խնդրել երեկ ցանցում տեղ գտած տեխնիկական խնդիրների համար, որի պատճառով օգտատերերը մեկուկես ժամ չեն կարողացել կայք մուտք գործել։ Ադմինիստրացիան վստահեցնում է, որ խնդիրները ծագել են տեխնիկական խոտանի պատճառով, որոնք որևէ կապ չունեն Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման հետ։
Twitter-ի փոխնախագահ Մազան Ռավաշդեhն իր բլոգում գրել է, որ տեխնիկական խոտանը պայմանավորված է եղել տվյալների երկու բազաներում միաժամանակ ծագած խնդիրներով։
Ծառայության սիրահարները երեկ կատակում էին, որ Twitter-ում չեն կարող անգամ իրենց սիրելի ռեսուրսի խնդիրների մասին գրել, մյուսները նշում էին, որ իրենք հարկադրված են «թվիթել» Facebook-ում։ Twitter-ի որոշ օգատատերերի կարծիքով՝ խնդիրների պատճառը Լոնդոնյան օլիմպիադայի բացմամբ պայմանավորված տրաֆիկի աճն էր։