Վարձակալական շուկայի հագեցվածությունն աճել է երկու անգամ, գները՝ 40 տոկոսով․ «Ակցեռնի» նախագահ

Հայաստանում անշարժ գույքի վարձակալության գներն աճել են միջինը 40 տոկոսով, վարձակալական շուկայի հագեցվածությունը՝ երկու անգամ՝ հասնելով 80 տոկոսի։ Սա Հայաստանի համար շատ բարձր ցուցանիշ է, ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը։ Ըստ զրուցակցի, թերի օրենսդրությամբ պայմանավորված՝ վարձակալական շուկայի շուրջ կեսը շարունակում է աշխատել ստվերում և հարկեր չվճարել: Անշարժ գույքի վարձակալության շուկայի աշխուժացումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից մարդկանց ներհոսքով։

Մեկնաբանել