Թուրքիայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հնարավոր բանակցությունների համար։
Ինչպես հայտնում է Hürriyet-ը, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը լրագրողներին ներկայացրել է Կրեմլի 6 պայմանները, որոնց դեպքում Պուտինը կհամաձայնի խոսել Զելենսկիի հետ։ Ռուսաստանի 6 պայմանները ներկայացնում ենք ստորև․
1 – Ուկրաինայի չեզոք կարգավիճակ, այսինքն՝ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց
2 – Ապառազմականացում և փոխադարձ անվտանգության երաշխիքներ
3 – «Դենացիֆիկացում»
4 – Ուկրաինայում ռուսերենի օգտագործման խոչընդոտների վերացում
5 – «Ղրիմի բռնակցման ճանաչում»
6 – Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների անկախության ճանաչում։