Հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, առողջացել է 99 մարդ

Հայաստանում մարտի 21-ին կատարվել է 2 258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 1,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 99 մարդ։ Արձանագրվել է մահվան 3 դեպք։

Մարտի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 354 դեպք, որոնցից 409 456-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 954 848 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 2 625 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 601 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 642 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 89-րդ տեղը՝ 422 354 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 1 642 242 դեպքով, Ադրբեջանը 70-րդ տեղում է՝ 791 511 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 708 850 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 7 142 287 դեպքով։

Մեկնաբանել