Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում գազամատակարարման վերականգնման համար․ «Արցախգազի» տնօրեն

Մարտի 21-ին՝ ժամը 23։00-ին, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

«Վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս փական է տեղադրվել։ Հենց նույն պահին դրա մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահներին։ Ներկա պահին, այո, բանակցություններ են տարվում, բայց դեռ որևէ հստակ լուր չկա՝ երբ կվերականգնվի գազամատակարարումը»,- ՍիվիլՆեթին հայտնեց «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանը։

Վերջին շաբաթներին Արցախը երկրորդ անգամ է զրկվում գազամատակարարումից։ Մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16–ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսեց գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մարտի 18–ին։

Քնարիկ Կարապետյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել