Վարդևանյանի խոսքը միութենական պետությանը միանալու վերաբերյալ տարածվում է կոնտեքստից կտրված

🔴 Լրատվամիջոցներում, հատկապես՝ վերնագրերում, կոնտեքստից կտրված է տարածվում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքը՝ Հայաստանի՝ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության կազմում լինելու մասին։

❗ Վարդևանյանը նշել է, որ պետության անկախությունը անսակարկելի երևույթ է, և կարող են լինել ինտեգրացիոն պրոցեսներ առանց անկախությունը զիջելու, ինչպես օրինակ Եվրոպական միությունն է։

💬«Ես կարծում եմ ՀՀ ստվար հատվածը բնակիչների միշտ էլ կպատկերացնի ինտեգրացիոն պրոցեսներ անկախության երաշխավորմամբ Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության հետ և երբեք ոչ օրինակ Թուրքիայի հետ»,- ասել է Վարդևանյանը։

Վարդևանյանի խոսքն ամբողջությամբ ներկայացված է տեսանյութում։

#CivilNetCheck

Մեկնաբանել