Հաստատվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք, մահացել է 2 մարդ

masks People wearing masks as the cases of Covid 19 increase in Yerevan, Armenia

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 23-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 2 481 թեստավորումից։ Ըստ գերատեսչության՝ 59 անձ առողջացել է, մահացել՝2 մարդ։

«Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 382 դեպք, որոնցից 409 588 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2 519 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 603 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 672 է: Ընդհանուր կատարվել է 2 957 329 թեստավորում»,- հայտնել են նախարարությունից։

Մեկնաբանել