Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Արցախում գազի դադարեցման կապակցությամբ

Լուսանկարը՝ «Հետքի»

Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Արցախ գազի մատակարարման երկրորդ անգամ դադարեցման կապակցությամբ։

«Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտ գազամատակարարումը կրկին դադարեցնելու կապակցությամբ։ Անհրաժեշտ է շտապ վերսկսել գազի մատակարարումը տեղի տուժած բնակչությանը։ Եվրամիությունը կոչ է անում վերահսկող մարմիններին վերսկսել գազամատակարարումը, հատկապես ներկայիս խիստ եղանակային պայմաններում»,- Թվիթերի իր էջում գրել է Եվրամիության դիվագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն։

Վերջին շաբաթներին Արցախը երկրորդ անգամ է զրկվում գազամատակարարումից։ Մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16–ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսեց գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մարտի 18–ին։ Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

Մեկնաբանել