Երաժշտական կրթության մասին․ զրույց Հասմիկ Պապյանի հետ

«Կրթության տապան» հաղորդման հյուրն է օպերային հռչակավոր երգչուհի Հասմիկ Պապյանը։ Վիեննայում ավելի քան երեսուն տարի ապրելուց հետո նա վերադարձել է Հայաստան, որպեսզի իր ներդրումը ունենա հայրենիքի զարգացման գործում։ Երաժշտական կրթությունը չափազանց կարևոր է։ Շատ երկրներում երեխաներին հանրակրթական դպրոցներում սովորեցնում են տիրապետել որևէ գործիքի և, բնականաբար, երգել։ Հայաստանում այդ առումով հետընթաց է եղել և մեծ անելիքներ կան։

Հասմիկ Պապյանի հետ Արամ Փախչանյանը զրուցում է, թե ինչ է պետք անել և ինչպես։

Հաղորդաշարի հեղինակն է «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը։ Նոր թողարկումները հասանելի են ամեն չորեքշաբթի։