Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Մարտի 23-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսը:

«Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագծին և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել հումանիտար բնույթի խնդիրներին՝ ընդգծելով դրանց շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են նաև պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացիկ խնդիրներն ու հեռանկարները: Հանդիպման ավարտին կարծիքներ են փոխանակվել միջազգային անվտանգային իրավիճակի և ռազմաքաղաքական զարգացումների շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել