Freedom House-ն Ադրբեջանին կոչ է անում վերականգնել Արցախի գազամատակարարումը

Լուսանկարը՝ «Հետքի»

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցումը։

«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը՝ վերականգնելով գազի անխափան մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Նրանք արդեն շաբաթներ է՝ առանց ջեռուցման ու տաք ջրի տառապում են սառնամանիքին»,- ասվում է կազմակերպության Թվիթերի էջում արված գրառման մեջ։

Վերջին շաբաթներին Արցախը երկրորդ անգամ է զրկվում գազամատակարարումից։ Մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում դադարեցվել էր գազամատակարարումը։ Գազատարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16–ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսեց գազատարի վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտվեցին մարտի 18–ին։ Մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

Մեկնաբանել