Հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, դրական է թեստերի 0,8 տոկոսը

Հայաստանում մարտի 23-ին կատարվել է 2 231 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 0,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 47 մարդ։ Արձանագրվել է մահվան 1 դեպք։

Մարտի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 401 դեպք, որոնցից 409 635-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 959 560 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 2 490 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 604 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 642 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 89-րդ տեղը՝ 422 401 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 1 644 711 դեպքով, Ադրբեջանը 70-րդ տեղում է՝ 791 583 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 743 437 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 7 144 532 դեպքով։