Փաշինյանը Արցախին գազազրկելու Ադրբեջանի գործելաոճը որակում է էթնիկ զտման քաղաքականություն

Ադրբեջանը Արցախ մտնող գազատարի վրա տեղադրել է փական ու մարտի 21-ից այդպիսով դադարեցրել Արցախի գազամատակարարումը։ Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մարտի 7-ին գազատարի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գնվող հատվածը պայթեցվել է հենց Ադրբեջանի կողմից։ «Արցախը դիտավորյալ զրկվել է բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումից։ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին»,- նշեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի քաղաքականությունն է՝ անհնար դարձնել արցախցիների ապրելը սեփական հայրենիքում։ «Ադրբեջանը շուրջ մեկուկես տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի պատերազմում, բայց այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում շուրջ 117 000 … Continue reading Փաշինյանը Արցախին գազազրկելու Ադրբեջանի գործելաոճը որակում է էթնիկ զտման քաղաքականություն