Գլխավոր Լրահոս

Առողջապահության նախարարի ամուսնու ընկերությունը արտոնություն ստացավ կառավարությունից 

Առողջապահության նախարարի ամուսնու ընկերությունը արտոնություն ստացավ կառավարությունից 

Հայաստանի կառավարությունը մարտի 24-ին որոշեց արտոնություն տալ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի «Իբարի» ընկերությանը։

«Իբարի» ՍՊԸ-ն զբաղվում է ջեմի, մեղրի, գինու, թեյի, մուրաբաների արտադրությամբ։ «Ընկերությունը չորս տարիների ընթացքում ստեղծել է հայկական յոթ պրեմիում բրենդներ, ինչպիսիք են Wild Hive սերտիֆիկացված 100 տոկոս օրգանական մեղրը, Beak Pick, Coloreat, Mrgastan, Boon Bariq ջեմերի և մուրաբաների բերենդները, Riceman բասմատի բրենդը և Rubin նռան գինու բրենդը»,- նշված է կառավարության համապատասխան որոշման հիմնավորման փաստաթղթում։ Ընկերության արտադրանքն արտահանվում է ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Վրաստան և Բելառուս։ 

Ընկերությունը հիմնել է Ստեփան Ավանեսյանը 2017-ին։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ սկզբից նա եղել է ընկերության միակ բաժնետեր, հետագայում, սակայն, իր ունեցած 100 տոկոս բաժնեմասի 33,3 տոկոսը փոխանցել է Նիկոլայ Մխիթարյանին ու Մանե Բուդաղյանին։ Ներկայում Ավանեսյանը պահպանում է ընկերության 33,4 տոկոս բաժնեմասը։ 

«Իբարի» ՍՊԸ-ին կառավարությունը արտոնություն է տվել տեխնիկական  սարքավորումների, դրա բաղկացուցիչ մասերի ներմուծման դեպքում մաքսատուրքից ազատելու գծով։ Ընդհանուր առմամբ, ներմուծվող սարքավորումների արժեքը կազմում է 458 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53,4 մլն դրամ։  Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է մեծացնել արտադրության ծավալները և արտադրել տարեկան ավելի քան 250 000 տարա ջեմեր և մուրաբաներ, որոնց մինչև 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ, ԵՄ և ԱՄՆ։

«Իբարի»-ն նախատեսում է իրականացնել 500 մլն դրամի ներդրումներ ու ստեղծել 27 նոր աշխատատեղեր՝ 170 000  դրամ միջին աշխատավարձով։ 

Հանրային հեռուստաընկերությունով ընկերության գործունեության մասին տեսանյութում «Իբարի»-ի բաժնետերերից Նիկոլայ Մխիթարյանը պատմում է, որ բիզնեսին մասնակցության առաջարկը ստացել է ընկերներից։ 

Ստեփան Ավանեսյանը նաև դեղ ներմուծող «Արֆարմացիա» ընկերության տնօրենն է եղել։ Այս ընկերության բաժնետերերից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում