ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հալեպի բացառիկ ժառանգության պահպանման կոչ է անում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան սիրիական հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել պահպանել Հալեպ քաղաքի բացառիկ մշակութային ժառանգությունը, հաղորդում է Լոնդոնում լույս տեսնող «Ալ Հայաթ» արաբալեզու պարբերականը։

Հիշեցնենք, որ ներկայում Հալեպում կատաղի մարտեր են ընթանում սիրիական վարչակարգի և զինված ընդդիմության ներկայացուցիչների միջև: Բոկովան նաև ասել է, թե Հալեպում ընթացող մարտերի վերաբերյալ տեղեկությունները խիստ մտահոգում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին։

«Այս քաղաքը ռազմավարական կարևոր նշանակություն է ունեցել Արևելքի և Արևմուտքի միջև պատմության ամբողջ ընթացքում, ինչպես նաև կարողացել է պահպանել իր բացառիկ մշակութային ժառանգությունը, որն արտացոլում է այնտեղ ավելի քան հազար տարի ապրող տարբեր ժողովուրդների մշակույթները»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը։

Սիրիան պատմական և մշակութային կարևոր ժառանգություն ունեցող երկիր է, իսկ մայրաքաղաքը՝ Դամասկոսը, աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է։

ՅՈՒԿԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Ինտերպոլին և Սիրիայի հարևան երկրներին նախազգուշացրել է Սիրիայի պատմական առանձնահատկությունների նկատմամբ վանդալիզմի կամ դրանց գողացման վտանգի մասին։

Մեկնաբանել