Գազամատակարարման վերականգնման շուրջ բանակցությունները շարունակվում են․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Հայտնում ենք, որ գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: Արցախի կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն»,- ասված է հայտարարությունում։ Շտաբից տեղեկացնում են, որ ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին: *** Վերջին շաբաթներին Արցախը երկրորդ անգամ է զրկվում գազամատակարարումից։ Մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման … Continue reading Գազամատակարարման վերականգնման շուրջ բանակցությունները շարունակվում են․ Արցախի տեղեկատվական շտաբ