Ցույց Ստեփանակերտում․ արցախցի կանայք բարձրաձայնում են Ադրբեջանի ահաբեկիչ քայլերի մասին

Մարտի 24-ին Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի բակում մի խումբ կանանց նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ցույց։ Հավաքվածները ահազանգեցին Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սադրանքների ու էթնիկ զտման քաղաքականության մասին։

Կազմակերպիչների խոսքով՝ ցույցի նպատակն, որ արցախցիների ձայնը լսելի լինի աշխարհին։