Վարչապետն Արտաշես Թումանյանին գործուղել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խորհրդական Արտաշես Թումանյանին գործուղել է Իրան։

«ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին մարտի 27-ից 30-ը ներառյալ գործուղել Իրան (Թեհրան)՝ երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության խնդիրների քննարկման նպատակով»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

Արտաշես Թումանյանը 2015-2021 թթ․ ընթացքում զբաղեցրել է Իրանում Հայաստանի դեսպանի պաշտոնը։ 2021-ի նոյեմբերի 24-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաշես Թումանյանին նշանակել է իր խորհրդական։

2022-ի հունվարի 14-ին վարչապետը Հայաստանի երկաթուղու Երասխ – Ադրբեջանի սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Արտաշես Թումանյանը։

Մեկնաբանել