Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտմանը պետք է գնահատական տան մեր խաղաղապահ ուժերը․ Մարիա Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ղարաբաղում գազամատակարարման խնդրին և հրադադարի խախմանը։

«Ռուսաստանը կապի մեջ է երկու կողմերի հետ։ Կոչ ենք անում շուտափույթ լուծում տալ շրջանի գազամատակարարման խնդրին: Համապատասխան աշխատանքներ են տարվում արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմի» գծով։ Մենք ելնում ենք նրանից, որ առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը չպետք է վատթարանա, հասարակ մարդիկ չպետք է տուժեն»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտմանը, ապա դրան պետք է գնահատական տան մեր խաղաղապահ ուժերը, որոնք ներկայում գտնվում են տարածաշրջանում։ Կրկնում եմ՝ իրավիճակն արդեն բարդ է, և կողմերի գործողությունները չպետք է սրեն այն»,- ասել է Մարիա Զախարովան։

***

Մարտի 24-ին Ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է շփման գիծը և շարժվել Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ։ Խրամորթ գյուղից տարհանվել են կանայք և երեխաները։