Շոյգուն և Պապիկյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում` ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։ Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշել է ՌԴ ՊՆ-ն:

***

Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները: Ադրբեջանական զինված ուժերի շարժն Արցախում ժամը 21:00-ի սահմաններում կասեցվել է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։

Մեկնաբանել