«ԱՄՆ-ը խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և ադրբեջանական զորքերի տեղաշարժով». այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի ուղիները՝ անհապաղ ապաէսկալացիայի համար»,- նշվում է թվիթերյան գրառման մեջ։
The U.S. is deeply concerned about gas disruptions and Azerbaijan’s troop movements. Armenia and Azerbaijan need to use direct communications channels to immediately deescalate
— DoS Europe and Eurasia (@StateEUR) March 24, 2022
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։ «Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին»,- ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։
***
Մարտի 24-ին Ադրբեջանական զինուժը Արցախում խախտել է շփման գիծը, շարժվել Ասկերանի Փառուխ գյուղի ուղղությամբ, այն վերցրել իր վերահսկողության տակ։ Փառուխից տարհանվել է բնակչությունը։ Խրամորթ գյուղից էլ տարհանվել են կանայք և երեխաները։
Մարտի 24-ի երեկոյան դրությամբ ռուսական խաղաղապահ ուժերը բանակցում էին ադրբեջանական զինուժին ելման դիրքեր վերադարձնելու համար։