Վանաձորում հայտարարվել է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի մրցույթ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը հայտարարում է Մարդու իրավունքների այգու տարբերանշանի մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Էսքիզների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է:

Այգու առանձահատկություններից մեկն այն է, որ նրա յուրաքանչյուր հատված բնորոշում է մարդու մեկ իրավունք: Նախագծի իրականացման համար հաշվի են առնվել համայնքի բնակիչների առաջարկությունները, կազմակերպվել են մարդու իրավունքների վերաբերյալ զրույցներ և իրազեկչական միջոցառումներ, որոնք և շարունակվում են այգում:

Նշենք, որ Մարդու իրավունքների այգին Վանաձորում բացվել է 2011թ.: Նախաձեռնողների թվում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավոր Քեթլին Լեսթինան, Երևանի պետական ճարտարագիտական համալսարունում Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի «Ֆուլբրայթ»-ի կրթաթոշակառու Ջեյն Բրիտ Գրինվուդը և նրա ուսանողները:

Մեկնաբանել