Հաստատվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք, մահացել է 3 մարդ

Հայաստանում մարտի 24-ին կատարվել է 2 430 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 0,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 58 մարդ։ Արձանագրվել է մահվան 3 դեպք։

Մարտի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 423 դեպք, որոնցից 409 693-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 961 990 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 2 451 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 607 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 642 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 89-րդ տեղը՝ 422 423 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 1 645 301 դեպքով, Ադրբեջանը 70-րդ տեղում է՝ 791 604 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 760 331 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 7 145 877 դեպքով։

Մեկնաբանել