Իրանը Հարավային Կովկասում պասիվ դիվանագիտությունից անցել է ակտիվ քայլերի

Իրանի տարածքով Նախիջևանի հետ կապվելու համար նոր հաղորդակցություններ ստեղծելու Բաքվի և Թեհրանի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը Հայաստանի համար դրական և բացասական կողմեր ունի։ Տարածաշրջանային հարցերի փորձագետ Եղիա Թաշճեանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում ներկայացնում է այդ համաձայնության մանրամասները: Ըստ նրա՝ Իրանը Հարավային Կովասում պասիվ դիվանգիտությունից անցել է ակտիվ գործողությունների, և Հայաստանը դիտարկում է որպես այլընտրանքային ճանապարհ դեպի Եվրոպա:

Թաշճեանը կարծում է, որ Իրանի միջուկային գործարքի շուրջ համաձայնության պարագայում անգամ Արևմուտքը մոտ ապագայում չի կարողանա անհրաժեշտ ծավալի ներդրումներ անել այդ երկրում։