Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 15-20 աստիճանով

Մարտի 29-ից Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 15-20 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ի ուրախություն բոլորիս, տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար օդի ջերմաստիճանն այս օրերի հետ համեմատ հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 15-20 աստիճանով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրենյանը։

Մեկնաբանել