Ռուսաստանի առջև փակ երկինք՝ Հայաստանի համար բաց հնարավորություն

Ռուսական ուժերի Ուկրաինա ներխուժումից հետո Արեւմուտքը աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ սկսեց կիրառել Ռուսաստանի նկատմամբ, ինչի արդյունքում ծանր վիճակում է հայտնվել նաև ռուսական ավիացիան: Եվրոպական երկրների մեծ մասը փակել է օդային տարածքը Ռուսաստանի համար, իսկ լիզինգատու ա ընկերությունները ռուսական ավիաընկերություններից պահանջում են վերադարձնել լիզինգով ձեռք բերված օդանավերը։

Հայաստանն այն երկրների թվում է, որը չի արգելել ռուսական ավիափոխադրողների մուտքը։ Հայկական ավիաընկերությունները ևս ազատ թռչում են ՌԴ տարածք։

Ոլորտի մասնագետները հայկական ավիաընկերությունների համար տնտեսական որոշակի հնարավորություններ են տեսնում։ Սակայն հարց է, թե որքանով հնարավոր կլինի կօգտվել այդ հնարավորություններից։

Մեկնաբանել