Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ

Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները ոտնահարելու կապակցությամբ շտապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ: «Մասնավորապես, կոնկրետ ապացույցներով ամրագրված փաստեր են ներկայացվել, որ փետրվարից Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական ուժերը պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Արցախի խաղաղ բնակչությանը՝ պահանջելով վերջիններից լքել իրենց տները և հեռանալ տարածքից։ Ներկայացվել է նաև մարտին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության՝ այդ թվում դպրոցների նկատմամբ անկանոն կրակահերթի արձակման դեպքերը, որի արդյունքում վնասվել է Արցախ բնական գազ մատակարարող հիմնական խողովակը և Արցախի ողջ բնակչությունը զրկված է բնական գազի մատակարարումից»,- ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հաղորդագրությունում։ Հայաստանն Եվրոպական դատարանից պահանջում է … Continue reading Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ