Գլխավոր Լրահոս

Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել․ Արայիկ Հարությունյան

Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել․ Արայիկ Հարությունյան

Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ մարտի 25-ին հրավիրած Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում։

Հարությունյանը նշել է, որ վերջին օրերին Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել, քանի որ ադրբեջանական կողմն ակնհայտ սադրանքի միջոցով ապակայունացնում է իրավիճակը:

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը ենթադրում էր, որ ադրբեջանական կողմն օգտվելու է առիթից և Արցախում դիմելու է տարբեր սադրանքների: Ինչպես գազամատակարարման խափանմամբ, այնպես էլ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժմամբ ու մարտական որոշակի գործողությունների հրահրմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները ցույց տվեցին, որ չեն հարգում թե՛ 2020-ի նոյեմբերին ընդունած եռակողմ հայտարարությունը, թե՛ դրանից հետո տարբեր մակարդակներով ստանձնած քաղաքական պարտավորությունները:

Այնուամենայնիվ, ցանկանում եմ հորդորել մեր ազգաբնակչությանը պահպանել հանգստություն, քանի որ, չնայած ծագած դժվարություններին ու հարուցված խոչընդոտներին, մենք  Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ շարունակում ենք  սերտ աշխատանքը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում