Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված երեք զինծառայողի անուն

Արցախի ՊԲ-ն հրապարակել է երեք զոհված զինծառայողների անուններ։
«Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.)»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մոտակայքում մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել է երկու հոգի, վիրավորվել՝ 14-ը։

Մեկնաբանել