Ռուսները կողքի կանգնած՝ նայում են․ ստեփանակերտցիները՝ սահմանային մարտերի մասին

Վերջին օրերին իրավիճակն Արցախում լարված է, մասնավորապես Ասկերանի շրջանի Խրամորթ և Փառուխ գյուղերի հատվածում։ ՍիվիլՆեթի արցախյան թիմը շրջել է Ստեփանակերտի փողոցներում և փորձել պարզել, թե ինչ են մտածում բնակիչները։

«Ռուսները ղրաղան կաղնած եշում են [Ռուսները մի կողմ կանգնած՝ նայում են]»,- ասում է քաղաքացիներից մեկը։ Մի ուրիշն էլ ասում է, որ ռուս խաղաղապահներն այնուամենայնիվ «опора» (հենարան) են։