Գլխավոր Լրահոս

Ֆրանսիան Ղարաբաղում «առաջ եկած ուժերին կոչ է անում վերադառնալ ելման դիրքեր»

Ֆրանսիան Ղարաբաղում «առաջ եկած ուժերին կոչ է անում վերադառնալ ելման դիրքեր»

Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերի, զորքերի տեղաշարժի և գազամատակարարման դադարեցման առնչությամբ։

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղում միջադեպերի, այդ թվում՝ Փառուխում ու Խրամորթում զինված միջադեպերի ու զորքերի տեղաշարժի առնչությամբ։ Ֆրանսիան կոչ է անում, որ ուժերը, որոնք առաջ են եկել, վերադառնան իրենց ելման դիրքեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության համաձայն։

Ֆրանսիան նաև անհանգստությամբ է տեղեկացել Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման նոր անջատման մասին և հորդորում է վերականգնել այն։

Ֆրանսիայի՝ Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարը այդ հարցը բարձրացրել է հայաստանցի ու ադրբեջանցի իր պաշտոնակիցների հետ զրույցներում՝ կոչ անելով անհապաղ վերականգնել Ղարաբաղի բնակչության գազամատակարարումը եղանակային ցուրտ այս պայմաններում։

Ֆրանսիան մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ երկխոսության առաջմղման նպատակով»։

https://civilnet.am/news/654963/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%a8-%d5%b4%d5%bf%d5%a1%d5%b0%d5%b8%d5%a3%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%ac%d5%b2-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a3%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%a1%d6%83%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d6%87-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a6%d5%b8%d6%80%d6%84%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b7%d5%a1%d6%80%d5%aa%d5%b8%d5%be/

***

Մարտի 24-ին` ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Մարտի 25-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հաղորդեց, որ 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։

Ավելի ուշ Պաշտպանության բանակը հրապարակեց երեք զոհված զինծառայողների անուններ․ «Մարտի 25-ին Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.)»:

Արցախում լարված իրավիճակի առնչությամբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին հրավիրեց Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում հայտարարեց՝ «տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում