Ի զեն․ խորհրդարանը կքննարկի «Զենքի մասին» օրենքի փոփոխությունը

Ազգային ժողովում նախատեսում են փոխել «Զենքի մասին» օրենքը՝ հնարավորություն տալով մարդկանց ավելի դյուրին ստանալ ակոսափող զենք։ Ոլորտի մասնագետները կողմ են այս մոտեցմանը։ Ավելինէ՝ կարծում են, որ այն ուշացած է։ Գործող կարգավորումների համաձայն՝ որսորդական միության անդամները կարող են ձեռք բերել ողորկափող զենք, իսկ ակոսափող հրազեն գնելու համար հարկավոր է այդ միության առնվազն հինգ տարվա անդամակցություն։ ԱԺ-ում առաջարկում են ակոսափող զենքի թույլտվություն տալ այն քաղաքացիներին, որոնք համապատասխան քննությունները կանցնեն։ Նախագիծը դեռ չի մտել խորհրդարանի օրակարգ։