Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կմեկնի ապրիլի երկրորդ տասնօրյակում․ Զախարովա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի ապրիլին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Փաշինյանի այցը նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում: Ապրիլի 8-ին էլ ՌԴ կայցելի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մշակվում են նաև այլ շփումներ` ամենատարբեր մակարդակներում»,- ասել է Զախարովան:

Մեկնաբանել