Արցախում նոր ճանապարհի կառուցմանը զուգահեռ կացնկացվի նոր գազատար․ Հայկ Խանումյան

ՍիվիլՆեթի հարցերին է պատասխանել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Զրուցել ենք Արցախի արևելյան սահմանագոտում տիրող վիճակի, գազամատակարարման և այլ ենթակառուցվածքների, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետության մասին։

«Կարծում եմ, մեր կառավարման համակարգը ունի խնդիրներ, բավականին դանդաղ է աշխատում և, իրոք, օպերատիվ որոշումներ կայացնելուն խանգարում են բազմաթիվ ընթացակարգերը՝ օրեսդրություն և այլն։ Ուղղակի պետք են մարդիկ, որոնք պատասխանատվություն կվերցնեն իրենց վրա՝ խնդիրները լուծելու։ Թեկուզ իրենց հետագայում կմեղադրեն հակաօրինական ճանապարհով խնդիրները լուծելու մեջ։ Իսկ այդ տիպի մարդիկ կգտնվեն Արցախում, այսօր էլ շատ են այդպիսիք՝ տարբեր մեղադրանքներ առաջադրող՝ ֆեյսբուքյան ստատուս գրողներից մինչև պետական մարմիններ։ Բայց, կարծում եմ, հստակ խնդիրներ պետք է լուծել։ Ուղղակի կառավարման համակարգն այնպսինն է, որ այդ խնդիրները լուծելու համար պետք են որոշակի ռեսուրսներ։ Եվ դա պետք է, իրոք, համաձայնեցված լինի»,- ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։

Մեկնաբանել